Թբիլիսիի քաղաքապետարանը ստեղծել է հասարակական տրանսպորտի ցանցի քարտեզ։ Տրանսպորտի և քաղաքային զարգացման գործակալության հաղորդմամբ՝ առաջին անգամ մշակվել է Թբիլիսիի հասարակական տրանսպորտի ցանցի քարտեզն՝ ըստ թաղամասերի (շրջանների), որտեղ նշված են ավտոբուսների և միկրոավտոբուսների (երթուղային տաքսիների) երթուղիները։
Տեղեկատվական քարտեզները տեղադրվել են մունիցիպալ տրանսպորտի կանգառների նորակառույց կանգառասրահներում և Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
Նշված հղումով հասանելի է նաև տեղեկատվություն տրանսպորտային ծառայությունների, քարտերի և արտոնյալ (զեղչված) սակագների վերաբերյալ։