Խոսվում է կորոնավիրուսային նոր մուտացիաների մասին. Չխաիձե

Վրաստանի իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի խոսքով՝ «որոշ տեղեկություններ են հայտնվել կորոնավիրուսային նոր մուտացիաների մասին, որոնք կորոնավիրուսի Omicron շտամի ենթատեսակներ են, և ավելի վարակիչ են, քան Omicron-ը»:

Ըստ Չխաիձեի՝ նոր մուտացիան Վրաստանում չի նկատվել.

«Սա չի նշանակում, որ մենք լիովին պաշտպանված կլինենք նոր շտամից: Կոչ եմ անում՝ նորից ու նորից զգույշ լինել: Ցանկանում եմ, որ երկիրն ունենա անվտանգ ամառ և դրա լավագույն հնարավորությունը պատվաստումն է: Այս դեպքում խոսքը երրորդ խթանիչ՝ «booster» դոզայի մասին է»:

Նա նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին և բնակչությանը կոչ է արել շարունակել փակ տարածքներում դիմակ կրել:

«Ցանկալի կլիներ, որ դիմակ կրելու սահմանափակումները թողնեինք մինչև համավարակի ավարտը», — ասել է Չխաիձեն։

Կարդացեք նաև՝

Փակ տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չէ

Վրաստանում վերանում է բաց տարածքներում դիմակ կրելու պարտավորությունը