Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այսօր՝ հունիսի 25-ին, խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ արձագանքել է Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին բանաձևերին։ Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին բանաձևերը «վերջնականապես հատել են վրաց ժողովրդի սահմանած կարմիր գծերը և կոպտորեն խախտել են Վրաստանի ինքնիշխանությունը և ազգային անկախության սկզբունքները»։
Պապուաշվիլիի խոսքով՝ «Եվրախորհրդարանը իր վերջին զեկույցում գործնականում հավասարեցրել է իրեն Ռուսաստանի օկուպացիոն քաղաքականությանը», «եթե Ռուսաստանը հերքում է Վրաստանի ինքնիշխանությունը երկրի տարածքի մեկ հինգերորդի նկատմամբ, Եվրախորհրդարանը հրաժարվում է ճանաչել Վրաստանի ինքնիշխանությունը իր ողջ տարածքի նկատմամբ»։
Պապուաշվիլին ընդգծել է, որ Եվրախորհրդարանի զեկույցում եկեղեցու հիշատակումը ռուսական կրոնական ցանցերի և ազդեցության գործողությունների համատեքստում` ներկայացնում է պաշտոնական եվրոպական հաստատության հարձակումը վրացական եկեղեցու վրա և վիրավորում է վրացի հավատացյալների կրոնական զգացմունքները։