Եղանակը կվատթարանա

Հունիսի 26-ից մինչև հունիսի 28-ի առավոտը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, Արևմտյան Վրաստանի տարածքի մեծ մասում և Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում` տեղ-տեղ ուժեղ։ Հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում, Կախեթիում և երկրի լեռնային շրջաններում՝ կարկուտ, իսկ հունիսի 27-28-ին ծովում սպասվում է 3-4 բալանոց փոթորկային ալեկոծություն։

Սպասվող տեղումները կարող են Վրաստանի գետերում առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի վրա՝ հեղեղումներ, իսկ բլրապատ ու լեռնային գոտիներում՝ սողանքային և սելավային գործընթացների առաջացում ու ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)։