«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և այլ պետությունների առաջնորդների հետ միասին, Իրանում կմասնակցի այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը. այս տեղեկությունը bm.ge-ի հարցմանն ի պատասխան հաստատել է կառավարության լրատվական ծառայությունը։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, որը երկիրը ղեկավարում էր գրեթե չորս տասնամյակ, սպանվել է ընթացիկ տարվա փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով։
Ի դեպ, 2024 թվականի մայիսին Իրանի նախորդ նախագահ Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրանում էր գտնվում վարչապետ Իրակլի Կոբախիձեն։