Հունիսի 30-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, հայտնել է ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունը։
ՆԳ նախարարությունում կայացել է դիմավորման հանդիսավոր արարողություն, հնչել են երկու երկրների օրհներգերը։
Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
«Պաշտոնական հանդիպմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն»,- նշված է տեղեկության մեջ։