Դատավոր Թեա Լեոնիձեի նախագահությամբ Վերաքննիչ դատարանը սկսել է հոկտեմբերի 4-ի գործի քննությունը:
Երեկ՝ հուլիսի 20-ին, Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել առաջին դատական նիստը: Նիստին չի մասնակցել առողջական խնդիրների պատճառով «Վիվամեդ» տեղափոխված և բժիշկների հսկողության տակ գտնվող Մուրթազ Զոդելավան: Չի մասնակցել նաև Իրակլի Շաիշմելաշվիլին՛ նա երկրում չէ: Շաիշմելաշվիլիի փաստաբանները խնդրել են, որ նա հեռակա մասնակցի վերաքննիչ դատական նիստերին, սակայն, ինչպես առաջին ատյանի դեպքում, դատարանը մերժել է նաև դատաքննության այս փուլում։
Հիշեցնենք, որ վերոնշյալ գործով 10 դատապարտվածների՝ Պաատա Բուրճուլաձեի, Պաատա Մանջգալաձեի, Իրակլի Նադիրաձեի, Լաշա Բերիձեի, Մուրթազ Զոդելավայի, Իրակլի Չխվիրկիայի, Գուրի Ժվանիայի, Նիկա Գվենցաձեի, Թորնիկե Մճեդլիշվիլու և Իրակլի Շաիշմելաշվիլու դատավճիռները դատավոր Իրակլի Խուսկիվաձեն հրապարակել էր քաղաքային դատարանում մայիսի 7-ին։ Դատապարտյալները իրենց դատավճիռները բողոքարկել են վերաքննիչ դատարանում: