2025 թվականին Վրաստանի շուկաներում և տոնավաճառներում առևտրի թվային պատկերը

2025 թվականին Վրաստանի շուկաներում և տոնավաճառներում օրական միջին հաշվով 36.1 հազար առևտրական է գործունեություն ծավալել։ Այս տվյալը նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայութան հետազոտության մեջ։

Վիճակագրության համաձայն՝ անցյալ տարի շուկաներում և տոնավաճառներում զբաղվածների տարեկան միջին թիվը կազմել է 2.7 հազար մարդ, ինչը 2024 թվականի ցուցանիշի համեմատությամբ չի փոխվել։ Նույն ժամանակահատվածում երկրի տարածքում գործող շուկաների և տոնավաճառների տարածքներում առկա է եղել 46.5 հազար առևտրային կետ, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 2%-ով նվազ ցուցանիշ է։

Շուկաների և տոնավաճառների կազմակերպմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներում զբաղվածների 32.6%-ը կանայք էին։ Զբաղվածության ամենամեծ բաժինը Թբիլիսիում է. մայրաքաղաքում էր կենտրոնացած ոլորտում զբաղվածների գրեթե կեսը՝ 48.1%-ը։

Տվյալների համաձայն՝ շուկաների մի մասն աշխատել է ամենօրյա ռեժիմով․ 2025 թվականին ամենօրյա առևտուր է իրականացվել 153 շուկայում։ 23 շուկայում առևտուրը կազմակերպվել է միայն կիրակի օրերին, իսկ մնացած օբյեկտներում առևտրականներն աշխատել են շաբաթվա տարբեր օրերի՝ մեկից չորս օր գրաֆիկով։