Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Թբիլիսիում ձերբակալվել են երեք անձինք, որոնք կասկածվում են կանեփ և մարիխուանա մեծ ծավալով վաճառքի նպատակով մշակելու համար։
Քննիչների տվյալներով՝ կասկածյալները հատուկ ջերմոց են ստեղծել թմրանյութեր մշակելու համար։ Կասկածյալների տների և նրանց նշած գաղտնի վայրերի խուզարկությունների ժամանակ ոստիկանները առգրավել են գրեթե 21 կիլոգրամ պատրաստի արտադրանք՝ ավելի քան 13 կիլոգրամ կանեփի բույս և մոտ 7 կիլոգրամ չորացրած, վաճառքի պատրաստ մարիխուանա։
Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև բույսերի խնամքի և թմրանյութերի փաթեթավորման սարքավորումներ։