Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Վրաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամիտ Կումար Միշրային։
Հանդիպմանը մասնակցել է նաև ֆինանսների նախարարի տեղակալ Եկատերինե Գունցաձեն։
Ֆինանսների նախարարության hաղորդմամբ՝ ճանաչողական բնույթի հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հարցերն ու ապագա գործընկերության հեռանկարները։
Ֆինանսների նախարարը հյուրին շնորհավորել է Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։ Իր հերթին, Հնդկաստանի դեսպանն ընդգծել է Վրաստանի հետ գործընկերության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների խորացման գործընթացին։