Վրաստանում գործող նախարարությունների քանակը կնվազի մինչև 12-ի։ Հուլիսի 29-ին «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Տարածաշրջանային զարգացման նախարարությունը սեպտեմբերից կլուծարվի։
Եվս մեկ նորությունն այն է, որ իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետական նախարարի պաշտոնը, որը մինչ այժմ զբաղեցնում էր Մամուկա Մդինարաձեն, ստեղծումից 3 ամիս անց կլուծարվի, և կստեղծվի կառավարության նոր վարչական միավոր՝ Տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի պաշտոնը, որը կզբաղեցնի Մամուկա Մդինարաձեն։
Փոփոխությունների արդյունքում կառավարության թարմացված կառուցվածքում կլինեն 12 նախարարություն և պետական նախարարի երկու պաշտոն․
Կրթության, գիտության և երիտասարդության – գործող նախարար՝ Գիվի Միքանաձե
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության – գործող նախարար՝ Դավիթ Սոնղուլաշվիլի
Էկոնոմիկայի և կայուն զարգացման – գործող նախարար՝ Մարիամ Քվրիվիշվիլի
Պաշտպանության – գործող նախարար՝ Իրակլի Չիքովանի
Ենթակառուցվածքների – գործող նախարար՝ Ռևազ Սոխաձե
Արդարադատության – գործող նախարար՝ Պաատա Սալիա
Մշակույթի – նախարարի պաշտոնակատար՝ Միխեիլ Կիկնաձե
Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության – գործող նախարար՝ Միխեիլ Սարջվելաձե
Արտաքին գործերի – գործող նախարար՝ Մակա Բոճորիշվիլի
Սպորտի – գործող նախարար՝ Շալվա Գոգոլաձե
Ֆինանսների – գործող նախարար՝ Լաշա Խուցիշվիլի
Ներքին գործերի – գործող նախարար՝ Սուլխան Թամազաշվիլի
Տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարար` Մամուկա Մդինարաձե
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար` Թեա Ախվլեդիանի
Վրաստանի գործադիր իշխանության համակարգը, նախարարություններից զատ, ներառում է հատուկ պետական հիմնարկներ, նախարարությունների ենթակայության տակ գտնվող գերատեսչական հիմնարկներ և այլ կազմակերպություններ։
Իրենց հերթին, հատուկ պետական հիմնարկները, պետական նախարարից զատ, ներկայացված են այնպիսի գերատեսչություններով, ինչպիսիք են Պետական անվտանգության և Հետախուզության ծառայությունները։
Ենթակա հիմնարկների քանակը փոփոխական է։ Նախարարությունների ենթակայության տակ աշխատում են տասնյակ խոշոր գերատեսչություններ։ Օրինակ, Ֆինանսների նախարարության ենթակայության տակ են Եկամուտների ծառայությունը, Գանձապետական ծառայությունը, Ֆինանսական մոնիթորինգի ծառայությունը և այլն։ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ենթակայության տակ են Ծովային տրանսպորտի գործակալությունը, Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը, Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալությունը և այլն։ ՆԳՆ-ի ներքո են Պարեկային ոստիկանությունը, Սահմանապահ ոստիկանությունը, Կենտրոնական քրեական ոստիկանությունը և այլն։