Առանձնապես խոշոր չափի չհայտարարագրված ոսկի «Սարփի»-ում

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի հետ համատեղ, Վրաստանի գլխավոր դատախազության հետ համակարգմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերով ապրանքների տեղափոխման կանոնները խախտելու փաստով մեկ անձի են ձերբակալել։

Գերատեսչության փոխանցմամբ՝ օպերատիվ տեղեկությունների հիման վրա անցկացված միջոցառման արդյունքում պարզվել է, որ Վրաստանի քաղաքացին «Սարփի» մաքսային անցակետով, իր վարած ավտոմեքենայով, տարբեր իրերի մեջ թաքցրած եղանակով փոխադրել է 1215․52 գրամ ոսկյա զարդեր, որոնց մաքսային արժեքը կազմում է 246 հազար 857 լարի։

Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով։