Կոբախիձեն Նյու Յորքում հանդիպել է Էրդողանին

Սեպտեմբերի 22-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլիսներում հանդիպում են ունեցել։

Իրակլի Կոբախիձեն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են, այսպես կոչված, Թուրքական տանը՝ թուրքական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների կենտրոնակայանում, որը գտնվում է Մանհեթենում` ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմացի փողոցում։

«Մենք քննարկեցինք Վրաստանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ ռազմավարական գործընկերության հարցերը և կրկին հաստատեցինք մեր պատրաստակամությունը երկկողմանի համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում», — գրել է Կոբախիձեն X-ում: