Վրաստանի և Նաուրուի Հանրապետության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Նաուրուի Հանրապետության նախագահ Դավիթ Ադեանգը Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կոբախիձեն կրկին շնորհակալություն է հայտնել Նաուրուի Հանրապետության նախագահին Վրաստանի օկուպացված տարածքների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու համար։
Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 16-ին հրամանագիր է ստորագրել Վրաստանի և Նաուրուի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության ստորագրման մասին։