Թբիլիսիի N21 դպրոցը չի քանդվի. որոշումը փոխվել է

Թբիլիսիի N21 հանրային դպրոցի շենքը չեն քանդի, կվերանորոգեն. որոշումը կայացրել է միջգերատեսչական հանձնաժողովը, որը գլխավորում են «Վրացական երազանք»-ի կառավարության նախարարները՝ կրթության նախարար Գիվի Միքանաձեն և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն։

«Ամռանը դպրոցում կմեկնարկեն նորոգման աշխատանքներ, իսկ աշնանն ուսումնական գործընթացը կշարունակվի այլընտրանքային շենքում», — մանրամասնել է նախարարությունը։

Ի դեպ, Թբիլիսիի N21 հանրային դպրոցը, որտեղ սովորում է ավելի քան 1200 աշակերտ, սեպտեմբերի 17-ին՝ 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկից մի քանի օր անց, հայտարարեց, որ փորձաքննությունը եզրակացություն է պատրաստել շենքի քանդման վերաբերյալ։

«Շենքի կառուցվածքային սխեմայի սեյսմիկ անկայունության պատճառով շենքը պատկանում է IV կատեգորիայի պիտանիության խմբին, հետևաբար նորոգումը շահավետ չէ, և խորհուրդ է տրվում ամբողջությամբ քանդել դպրոցի շենքը», — ասված է փորձաքննության եզրակացության մեջ։