Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրին ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է․ այս մասին տեղեկատվություն է տարածում Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Ներպետական նշանակության Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրին ժայռաբեկորներ են փլուզվել, ինչի պատճառով նշված հատվածում ժամանակավորապես, մինչև համապատասխան միջոցառումների իրականացումը, արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը», — նշված է տարածված հայտարարության մեջ։