Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին հանդիպել է աշխարհի առաջատար ճարտարապետական ընկերություններից մեկի՝ Zaha Hadid Architects-ի տնօրեն Մանուելա Գատոյի հետ։
Աշխատակազմի փոխանցմամբ՝ Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են երկրում ընթացող մասշտաբային ենթակառուցվածքային ծրագրերը և ապագա համագործակցության հեռանկարները։
Մեծ Բրիտանիայում հիմնադրված Zaha Hadid Architects ճարտարապետական և դիզայներական ընկերությունը, որը հայտնի է իր նորարարական շենքերով, քաղաքային տարածքներով և ժամանակակից ենթակառուցվածքային նախագծերով, հետաքրքրված է Վրաստանում իր գործունեության ընդլայնմամբ։
Մասնավորապես, ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել, մասնավոր ոլորտում ընթացող ծրագրերին զուգահեռ, մասնակցություն ունենալ նաև պետական նախագծերի իրականացմանը։ Zaha Hadid Architects-ի պատվիրակությունը Կառավարության աշխատակազմի ղեկավարին ներկայացրել է իր տեսլականն այս ուղղությամբ։
Լևան Ժորժոլիանին ընդգծել է միջազգային ասպարեզում նման բարձր հեղինակություն ունեցող ընկերության մուտքն ու գործունեության կարևորությունը վրացական շուկայում։