Վրաստանում եղանակը կվատթարանա

Վրաստանում եղանակը կտրուկ կվատանա, տեղեկացնում է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Նոյեմբերի 7-9-ը կանխատեսվում է տելումներ, ամպրոպ և անձրև, արևմտյան Վրաստանում` փոթորիկ, որոնց ուժգնությունը կհասնի 4-5 մագնիտուդի։

Բարձրլեռնային շրջաններում օդերևութաբանները կանխատեսում են առատ ձյուն, ձնաբուք և մառախուղի պատճառով տեսանելիության նվազում։

Դրա պատճառով մայրուղիների որոշ հատվածներում կարող են երթևեկության սահմանափակումներ կիրառվել։