Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել Բորջոմիում հետիոտնի վրաերթի գործով դատավճիռը: Վրաստանի դատախազությունը հայտնել է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքի փոխարեն մեղադրյալը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ սպանության փորձի համար։
Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի մայիսի 8-ին: Քննության համաձայն` մեղադրյալը մեքենա վարելիս, դիտավորյալ վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ սպանելու մտադրությամբ, ապա փախել է դեպքի վայրից: Տուժողը ստացել է կյանքին սպառնացող լուրջ վնասվածքներ։
Սկզբում դատախազությունը տղամարդուն մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108 հոդվածներով (սպանության փորձ): Սակայն առաջին ատյանի դատարանը՝ Ախալցիխեի շրջանային դատարանը, չի համաձայնել այս դիրքորոշման հետ. դատավորը մեղադրյալի գործողությունները վերաորակել է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 4-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է ծանր մարմնական վնասվածքի) և նշանակել է 10 հազար լարի տուգանք։
Դատախազությունը բողոքարկել է այս որոշումը վերադաս դատարանում։ Ի վերջո, Թբիլիսիի վերաքննիչ դատարանը տղամարդուն մեղավոր ճանաչեց կանխամտածված սպանության փորձի մեջ և դատապարտեց 10 տարվա ազատազրկման։