ԿԸՀ-ում կուսակցական ցուցակները ներկայացնելու վերջին օրն է

Սեպտեմբերի 8-ին լրանում  ԿԸՀ քաղաքական կուսակցությունների ընտրական  ցուցակները ներկայացնելու ժամկետը:

Հիշեցնենք` Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2016 թ. հոկտեմբերի 8-ին:  Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցական ցուցակերը ԿԸՀ-ի նախագահին պետք է ներկայացվեն ընտրություններից  30 օր առաջ:

Կուսակցության կամ ընտրական բլոկի կողմից ներկայացված կուսակցական ցուցակը 10 օրվա ընթացքում կստուգի  ԿԸՀ-ի համապատասխան մարմինը:

Իմչպես տեղեկացնում է «interpressnews» պարբերականը, այս պահի դրությամբ ԿԸՀ ընտրացուցակներ են  ներկայացրել միայն «Հանրապետական», «Միացյալ ընդիմություն» և «Ձախակողմյան դաշինք» կուսակցությունները:

Թողնել պատասխան