Վրաստանի կառավարությունը նոյեմբերի 29-ին խորհրդարանի քննարկմանը և հաստատմանն է ներկայացրել Վրաստանի տարածքային տեղաբաշխման և շինարարության օրենքի նախագիծը: Սա Վրաստանի էներգետիկայի և կայուն զարգացման նախարարության կողմից կազմված՝ 35 օրեսդրական փոփոխություն ներառող փաթեթ է: Այն սահմանում է տարածական տեղաբաշխման և քաղաքաշինության ծրագրերի համակարգը, այդ ծրագրերի կառուցվածքը, դրանց մշակման և հաստատման կանոնները:
Նախագիծը մի շարք հարցեր է ներառում, որոնց թվում՝ շինարարության համար հողային տարածքների օգտագործման պայմանները, շինարարական նյութերի, շենքերի, մասնաշենքերի որակի հիմնական պահանջները: