Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է ձյունառատ եղանակ։

Երկրի արևելյան հատվածում մինչև դեկտեմբերի 8-ը կպահպանվի ցուրտ և ձյունառատ եղանակը։ Օդի ջերմաստիճանը հարթավայրերում գիշերը կկազմի 0 աստիճան, ցերեկը՝ 0,5 աստիճան։ Դեկտեմբերի 8-ին կդիտվի արևոտ եղանակ, ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +8 աստիճան։

Դեկտեմբերի 5-6-ը Արևմտյան Վրաստանում սպասվում են անձրևային տեղումներ, բարձրլեռնային շրջաններում՝ ձյուն, իսկ դեկտեմբերի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +12, +17 աստիճան։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև դեկտեմբերի 8-ը Թբիլիսիում սպասվում է ցուրտ, ամպամած և մառախլապատ եղանակ։ Հնարավոր է նաև ձյուն։ Դեկտեմբերի 8-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -1, -3, ցերեկը՝ +3, +5 աստիճան տաքություն։