Այսօր մեկնարկեց ուսուցիչների քննությունների գրանցումը

Այսօր՝ ժամը 10:00-ից մեկնարկեց պրակտիկոս ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողների առարկայական և մասնագիտական իրավասությունների հաստատման համար քննությունների գրանցումը: Գրանցվել հնարավոր է www.naec.ge և online.naec.ge կայքերում մինչև սեպտեմբերի 17—ը` ժամը 18:00-ն:

Պրակտիկոս բոլոր ուսուցիչների համար գրանցումն անվճար է: Ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող անձանց համար գրանցման գինը կկազմի 50 լարի:

Դիմորդին վճարված գումարը կվերադարձվի, եթե մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 18:00-ն հրաժարվի քննությունը հանձնելուց (համապատասխան հայտարարությամբ պետք է դիմել Գնահատման և քննությունների ազգային կենտրոն, շրջանների բնակիչների դեպքում՝ ռեսուրս կենտրոն):

Ինչպես հայտնել են Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից պրակտիկոս ուսուցիչները հնարավորություն կունենան հաստատել ինչպես առարկայական այնպես էլ մասնագիտական իրավասությունը, իսկ ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները կարող են հանձնել միայն առարկայական քննությունը: Քննությունները նախատեսվում են անցկացնել նոյեմբերին: