Բաթումիի բուսաբանական այգու մոտ գնացքը հարվածել է 16-ամյա աղջկա

«Բաթումելեբի» առցանց լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բաթումիի բուսաբանական այգու մուտքի մոտ Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ ընթացող գնացքը հարվածել է 16-ամյա աղջկան։

Բախման հետևանքով անչափահասը տեղում մահացել է։

Ներքին գործերի նախարարությունից «Տաբուլա»-ին հայտնել են, որ տեղի ունեցած ողբերգության առթիվ հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով` երկաթուղային, ջրային, օդային կամ ճոպանուղային տրանսպորտի երթևեկության անտանգության կամ շահագործման կանոնների խախտում։