Դեռահասի ինքնասպանության գործով քննիչը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել

15-ամյա Լուկա Սիրաձեին հարկադիր ցուցմունք տալու մեղադրանքով քննիչ Մարիանա Չոլոիանին 3 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Լուկա Սիրաձեն, 2019 թվականի դեկտեմբերի 10-ին և 11-ին Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել, իսկ դեկտեմբերի 17-ին՝ հիվանդանոցում մահացել:

Անչափահասը դեկտեմբերի 11-ին, հարցաքննությունից հետո ցած էր նետվել բնակելի շենքի իններորդ հարկից:

Տասերորդ դասարանի աշակերտն ինքնասպանության փորձ էր կատարել, երբ նրան որպես վկա հարցաքննել են «Դիդուբե-Չուղուրեթի» ոստիկանության առաջին բաժնում՝ «Կանաչ դպրոցի» գործով՝ պատերին  «Էս կյանքի մերն էլ…» արված գրությունների համար:

Տղայի ընտանիքի անդամները պնդում են, որ իրավապահները տղայից խոստովանական ցուցմունք ստանալու համար նրան հոգեբանական ճնշման են ենթարկել: Նրանք չեն բացառում, որ դեռահասը չի կարողացել դիմանալ հոգեբանական բռնություններին և սպառնալիքներին, այդ  պատճառով էլ փորձել է ինքնասպան լինել:

Մարիանա Չոլոիանին մեղավոր է ճանաչվել հարկադիր ցուցմունք կորզելու համար Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով, որը պատժում է 2-ից 5 տարի ժամկետով:

«Էս համակարգի մերն էլ․․․». ցույց ՆԳՆ-ի մոտ․ լուսանկարներ