Հրդեհ հայ-վրացական սահմանին

Վրաստան-Հայաստան պետական սահմանին, Մառնեուլիի շրջանի Կաչագան գյուղի հարակից տարածքում այրվել են թփուտները:

Վրաստանի ներքին գործերին նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ իրավիճակն այս պահի դրությամբ վերահսկողության տակ է:

«Հրդեհն ի սկզբանե բռնկվել է Հայաստանի կողմում, ինչից հետո կրակն անցել է նաև Վրաստանի տարածք: Տեղում մոբիլիզացված է 7 հրշեջ-փրկարարական խումբ, հրդեհի տեղայնացման գործընթացին մասնակցում է մինչև 35 հրշեջ-փրկարար: Սահմանի մյուս կողմում մոբիլիզացված են նաև հայաստանան կողմի հրշեջ-փրկարարները»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ: