Հունիսի 1-ից կանոնավոր ուղիղ չվերթ` Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Բաքու

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը

Գերմանական Lufthansa-ն հունիսի 1-ից կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ։

Վրաստանի քաղավիացիայի գործակալությունից հստակեցրել են, որ նշված չվերթով հնարավոր կլինի միայն Թբիլիսի վերադառնալ, Ֆրանկֆուրտ ուղղությամբ չվերթ չկա: Չվերթները սահմանված են շաբաթական 4 անգամ` երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի:

Lufthansa-ն Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն ուղղությամբ չվերթները վերականգնել է 2020-ի օգոստոսին, ամռանը նպատակ ունի ավելացնել չվերթների քանակը. մայիսի 31-ից նշված ուղղությամբ ուղևորափոխադրում կիրականացվի ամենօրյա ռեժիմով:

Վրաստան մուտքի կարգը` մարտ, ապրիլ, մայիս ամիսների համար