ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին ընդհանուր քննարկումների ընթացքում Վրաստանի կառավարության ղեկավարը ելույթով հանդես կգա սեպտեմբերի 24-ին․
Նյու Յորք կատարած այցի շրջանակում վարչապետը նաև կմասնակցի «Բազմակողմ գործընկերության» գագաթնաժողովին և Ֆինլանդիայի կազմակերպած բարձր մակարդակի պանելային քննարկմանը, որը նվիրված է խաղաղության հարցերին։
Այցի շրջանակում նախատեսված են Իրակլի Կոբախիձեի երկկողմ հանդիպումները մի շարք պետությունների ղեկավարների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։
Պատվիրակության կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Հիշեցնենք, որ Կոբախիձեն վերջին անգամ ՄԱԿ-ում ելույթ է ունեցել 2024 թվականին, իսկ 2025 թվականին ՄԱԿ-ի ասամբլեայում ելույթ է ունեցել նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին և շուրջ 10 րոպե խոսել է վրացերեն։