Իրանը կարող է վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը

Իրանը կարող է վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը, եթե Իրանի քաղաքացիների արտաքսման կամ Վրաստան մուտք գործելու հարցը չլուծվի: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալիրեզա Ռահիմին:

«Եթե Վրաստանը չկատարի 2010 թվականի պայմանագրի պայմանները և մերժի իրականացնել դրանք, իրանական կողմը կարող է վերանայել հիշյալ համաձայնագիրը», — ասել է Իրանի խորհրդարանականը:

Հիշեցնենք՝ Իրանի ու Վրաստանի արտգործնախարարները 2010-ին Թբիլիսիում համաձայնագիր էին ստորագրել երկու երկրների միջեւ վիզային ռեժիմը վերացնելու մասին։ Հենց այդ օրերին էլ, 10 տարվա ընդմիջումից հետո բացվել էր Թբիլիսի — Թեհրան ավիաչվերթը։

Ըստ պաշտոնական Թեհրանի, վերջին շրջանում վրացական կողմը հարյուրավոր քաղաքացիների թույլ չի տվել մտնել երկիր: