Ջափարիձեին մեքենայի հետ տարհանել են

«Գիրչի — ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեին ավտոմեքենայով տարհանել են Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) մուտքից՝ այդ ժամանակ պատգամավորը նստած է եղել մեքենայի մեջ։ 

Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ նրանք մոտեցել են մեքենայում նստած Ջափարիձեին, սակայն կապ չեն կարողացել հաստատել, ուստի որոշել են տարհանել նրան։ 

Միաժամանակ վեց քաղաքներում «Գիրչիի» անդամները փորձել են շրջափակել ՊԱԾ-ի շենքերը։ 

Կուսակցության անդամներն անհնազանդության նպատակով մեքենաներ են կայանել Թբիլիսիի, Քութայիսիի, Ռուսթավիի, Թելավիի, Բաթումիի և Գորիի Պետական ​​անվտանգության ծառայության շենքերի մուտքերի մոտ։ 

Մեքենաների դիմապակուն փակցված են պաստառներ, որոնց վրա գրված է. 

«Լիովին համամասնական ընտրություններ՝ 2 տոկոսանոց շեմով, արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ գարնանը, Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխում բուժհաստատություն»։ 

Թելավիում էլ ձերբակալվել է «Գիրչի»-ի անդամ, գրող Թորես Մոսը։ Նրան խնդրել են իջնել մեքենայից, որից հետո նրան քարշ տալով դուրս են բերել մեքենայից և նստեցրել ոստիկանական մեքենա։ Այնուհետև բերվել է էվակուատոր՝ մեքենան տարհանելու համար։ 

Հավանաբար, ձերբակալված են նաև կուսակցության անդամներ Բադրի Գրիգալաշվիլին և Գիորգի Փուտկարաձեն։ 

Կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն մեքենայով շրջել է Թբիլիսիի ՊԱԾ-ի շենքի մոտ։ Նա մեկնաբանություն չի տվել, իսկ նրա մեքենայի դիմապակուն գրված է եղել՝ «Դիմե՛ք մամուլի կենտրոն»։ 

Այսօրվա հանրահավաքում կուսակցության անդամները բողոքում էին նոյեմբերի 10-ի դեպքերի դեմ, երբ 46 հոգի մեկ ժամով բերման ենթարկվեց ՊԱԾ-ի շենքի դիմաց խաղաղ ցույցի ժամանակ՝ առանց որևէ բացատրության։ 

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր