Կորոնավիրուսից ավելի քան 14 հազար մարդ է մահացել

Հունվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 436 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 945 609-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 805 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 906 708 մարդ։

Վարակից մահացել է ևս 32 մարդ, ընդհանուր՝ 14 041:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 6.14%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.55%, վերջին 7 օրվանը՝ 5.58%: