Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ կան

Միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, մարտի 17-ին ժամը 22:00-ի դրությամբ փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

Սահմանափակումների պատճառը ձյունն է: Այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է: