Լարված իրավիճակ խորհրդարանի շենքի մոտ. ակտիվիստներին բերման են ենթարկում

Ընդդիմադիր ուժերի կողմից Վրաստանի խորհրդարանի շենքի արգելափակմանը զուգահեռ, պատգամավորները մուտք են գործում շենք: Իրավապահ մարմինները նրանց համար հատուկ կենդանի միջանցք են ստեղծում, որպեսզի ապահովեն պատգամավորների անվտանգությունը:

Մինևնույն ժամանակ, ակտիվիստները «ստրուկներ, Գավրիլովի ստրուկներ» վանկարկումներով են դիմավորում նրանց: Մի քանի անգամ ակտիվիստների ու ոստիկանների միջև թեթև բախումներ են եղել, որից հետո ակտիվիստներ են բերման ենթարկվել:

Տեղում իրավիճակը լարվել է, երբ իրավապահ մարմինները դիմել են հավաքվածներին` կոչ անելով չվիրավորել իրենց:

Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմության պլանի համաձայն՝ այսօր՝ մարտի 2-ին, մեկնարկում են «ռեժիմի շենքերի արգելափակման միջոցառումները»: (Իրավիճակին ուղիղ կարող եք հետևել այստեղ

Հետագայում ծրագրվում է խաղաղ կերպով արգելափակել նաև կառավարության, դատարանի, Ներքին գործերի նախարարության ու կրկին խորհրդարանի շենքերը: