Նինոծմինդայում Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը քննարկման առարկա է դարձել

Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հոկտեմբերի 2-ին Նինոծմինդա կատարած այցի ժամանակ անդրադառնալով շրջանում առկա քաղաքացիության խնդիրներին՝ հայտարարել էր, որ «նախկին նախագահներից մեկը (Միխեիլ Սաակաշվիլի), որի ներկայացուցիչն այսօր իմ մրցակիցներից է, քաղաքացիություններ է շնորհել թուրքերին, սակայն ձեզ չի շնորհել քաղաքացիություն»:

Այս արտահայտությունը բուռն քննարկումների առիթ է դարձել տարբեր քաղաքական հատվածներում: Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ են անում չանել քսենոֆոբիկ հայտարարություններ։