Պատվաստման տեմպն ըստ տարիքային խմբերի և շրջանների

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի` կորոնավիրուսի դեմ պատվաստումների թարմացված վիճակագրության համաձայն՝ փետրվարի 15-ի դրությամբ Վրաստանում ընդhանուր առմամբ  իրականացվել է 2 779 761 պատվաստում։ 

Կենտրոնի հրապարակած տվյալներով՝ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 343 934 քաղաքացի կամ չափահաս բնակչության 46,8%-ը։ Ամբողջությամբ (երկու դեղաչափ) պատվաստվել է 1 234 959 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,0%-ը։ 

Հատկանշական է, որ 198 305 քաղաքացի պատվաստվել է խթանիչ (booster) դոզայով։ 

12-15 տարեկանների խմբում առնվազն մեկ դոզայով պատվաստվել է 3 990 (2.25%) քաղաքացի, իսկ ամբողջությամբ՝ 2 998 (1.69%) քաղաքացի։  

16-17 տարեկանների խմբում առնվազն 1 դոզայով պատվաստվել է 12 484 քաղաքացի (15,39%), իսկ ամբողջությամբ՝ 10 976 (13,54%) քաղաքացի։  

Փետրվարի 15-ին, Վրաստանում իրականացվել է ընդհանուր առմամբ 3 593 պատվաստում, որոնց բաշխումն ըստ շրջանների հետևյալն է.  

  • Թբիլիսի՝ 1 001, 
  • Իմերեթի՝ 553,
  • Աջարիա՝ 486,
  • Քվեմո Քարթլի՝ 288, 
  • Գուրիա՝ 266,
  • Շիդա Քարթլի՝ 186,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 261, 
  • Կախեթի՝ 321, 
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 81, 
  • Սամցխե-Ջավախեթի՝ 112,
  • Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթի՝ 38։