Ռուսթավելի պողոտան «մաքրվեց»․ տեսանյութ, լուսանկարներ

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում այս պահին քաղաքապետարանի կոմունալ ծառայության կողմից մաքրման աշխատանքներ են տարվում։ 

Մաքրող տեխնիկա է բերվել խորհրդարանի շենքի դիմաց, ասֆալտը լվացվում է, աղբը մաքրվում։

Հիշեցնենք, որ համասնական արտահերթ ընտրությունների ու կառավարության հրաժարականի պահանջով բողոքի մեծամասշտաբ ակցիան ներքին գործերի նախարարությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց, ինչպես նախապես խոստացել էր։ Հաղորդվում է մի քանի տուժածի մասին։

Այս պահին խորհրդարանի հարակից տարածքում միայն ոստիկաններ են, ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ մետրոյի հարակից տարածքում, իսկ նրանց մի մասը ջրցանի գործարկումից հետո հեռացել է։

Ցույցի առաջնորդներն այս պահին հանդիպում են անցկացնում դիվանդագիտական ներկայացուցչությունների հետ։