Տեսանյութ. Հայոց բանակը մարտունակ է ու անպարտելի. ՀՀ ԶՈՒ-ն նշում է կազմավորման 27-ամյակը

Հունվարի 28-ին ՀՀ-ը տոնում է բանակի կազմավորման 27-ամյակը: Վրաստանում ՀՀ դեսպանությունը տոնակատարությունը մեկնարկեց Վիրահայոց թեմի առաջնորդանիստ սբ Գևորգ եկեղեցու բակում հուղարկավորված հայազգի գեներալներ Միխեիլ-Լորիս Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի տապանաքարերին ծաղիկներ խոնարհելով: