Տեսանյութ, լուսանկարներ. Վրաց-ռուսական շփման գծում ռուս սահմանապահները պատնեշն առաջ են բերել

Գորիի շրջանի Գուգութիանթկարի գյուղի տարածքում նախօրեին՝ օգոստոսի 7-ի գիշերը վրաց-ռուսական շփման գծում ռուս սահմանապահների կողմից Հարավային Օսիա գրությամբ ցուցանակը մոտ 350 մետր երկայնքով առաջ է բերվել, տեղադրվել են պատնեշներ:

«Ցավալին այն է, որ այս մասին մենք իմացանք մասնավոր աղբյուրից, մեր իշխանությունների կողմից ոչ մի արձագանք չի եղել՝ մինչև սոցիալական ցանցերում չսկսվեց այս փաստի քննարկումը: Մենք ունենք իրականություն, որ ռուսները կարողացան մոտավոր 300-350 մետր երկայնքով սյուներ տեղադրել, որոնց վրա, եթե իրենց հնարավորություն տրվի, և մենք չխանգարենք, նրանք ցանկապատ կամ փշալարեր կմոնտաժեն: Շատ կարևոր է, որ երեկ տեղացիները ռուսների հետ զրույց են ունեցել, ասել են, այն տեղում, ուր կանգ առավ պրոցեսը, որ չգիտեն՝ որ ուղղությամբ կշարունակեն: Սպասում են հրահանգների: Այս պահին սա ունենք»,- Ալիքի հետ զրույցում ասաց հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան:

Նրա փոխանցմամբ՝ իշխանությունների արձագանքը սահմանափակվել է Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարության ներկայացուցչի՝ կարճ ժամանակով տեղում հայտնվելով:

Մեր նկարահանման պահին նշված վայրում ոստիկականական ուժեղացված հսկողություն էր տարվում, ներկա էին լրագրողներ, տեղացիներ ու քաղաքացիական ակտիվիստներ.

«Իշխանության ոչ մի ներկայացուցիչ այստեղ չի եկել: Առաջին հերթին նկատի ունեմ խորհրդարանականներին, նախարարներին՝ տեղակալների հետ ու տարբեր չինովնիկներին: Երևի պետք է նրանք գային ու այստեղից հայտարարություններ անեին, նաև ֆիզիկապես պայքարեին սահմանազատման դեմ: Ցավոք, դա չենք տեսնում, տեսնում ենք միայն ֆորմալ հայտարարություններ: Սա իրականում մեծ խնդիր է»,- նշում է Քացարավան ու ասում, որ  պատերազմից 11 տարի անց սա խորհրդանշական էր ու վատ ազդակ, քանի որ այս ամենը տեղի է ունենում հենց օգոստոսի 7-ին, ճիշտ այն ժամանակ, երբ 11 տարի առաջ սկսվեցին մասշտաբային ռազմական գործողություններ: Ըստ հակաօկուպացիոն շարժման լիդերի՝ սա նշան է այն մասին, որ Ռուսաստանը շարունակում ու շարունակելու է բռնագրավման գործողությունները:

Նշենք, որ փաստի հետ կապված՝ հայտարարություն է տարածել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Տեղում դիտարկում էին իրականացնում նաև Եվրամիության դիտորդական առաքելության՝  EUMM-ի ներկայացուցիչները: