Թբիլիսիի մանկապարտեզներում 2026-2027 ուսումնական տարվա համար գրանցման գործընթացը կսկսվի հուլիսի 6-ից։
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարության համաձայն՝ գրանցումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, երեք փուլով՝ Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության կայքում՝ kids.org.ge:
Գրանցման փուլերն ու ժամկետները բաշխվել են հետևյալ կերպ.
Առաջին փուլ – Թիրախային խմբեր
Առաջին փուլը կսկսվի հուլիսի 6-ի ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև հուլիսի 12-ի ժամը 00:00-ն: Այս ժամանակահատվածում կգրանցվեն հետևյալ կատեգորիաների երեխաները.
Թբիլիսիում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները,
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները,
Թբիլիսիի մանկատան շահառուները,
Թբիլիսիում գրանցված միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող քաղաքացիների երեխաները,
Թբիլիսիում գրանցված բազմազավակ ծնողի կարգավիճակ ունեցող քաղաքացիների երեխաները,
Զինծառայողների երեխաները,
Այն երեխաների քույրերն ու եղբայրները, որոնք արդեն սովորում են նույն մանկապարտեզում,
Մանկապարտեզների աշխատակիցների երեխաները:
Երկրորդ փուլ – Թբիլիսիում գրանցված երեխաներ
Երկրորդ փուլը կսկսվի հուլիսի 13-ի ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև հուլիսի 19-ի ժամը 00:00-ն: Այս փուլում կգրանցվեն Թբիլիսիի մունիցիպալիտետի տարածքում գրանցված երեխաները:
Երրորդ փուլ – Համընդհանուր գրանցում
Երրորդ փուլը կսկսվի հուլիսի 20-ի ժամը 10:00-ին: Սա համընդհանուր գրանցումն է, ինչը նշանակում է, որ Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում կգրանցվեն 2-ից 6 տարեկան բոլոր երեխաները՝ անկախ իրենց գրանցման վայրից:
Լրացուցիչ և մանրամասն տեղեկատվություն շահագրգիռ անձինք կարող են ստանալ Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության կայքում կամ Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գծի միջոցով: