Թբիլիսիի մետրոն 57 տարեկան է. հետաքրքիր փաստեր մայրաքաղաքի ամենաարագ տրանսպորտի մասին

Թբիլիսիի մետրոն 57 տարեկան է: Թբիլիսիի մետրոն պաշտոնապես բացվել է 1966 թվականի հունվարի 11-ին և բաղկացած է եղել 6 կայաններից՝ «Դիդուբե», «Էլեկտրոդեպո», «Օքտոմբերի» (այժմ՝ «Նաձալադևի»), «Վագզլիս Մոեդանի» (այժմ՝ «Սադգուրիս Մոեդանի»), «Մարջանիշվիլի» և «Ռուսթավելի»:

Մետորյի երկարությունը եղել է 6,5 կմ, որը նախկին Խորհրդային Միության չորրորդ մետրոպոլիտենն էր (Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Կիևից հետո), որի շինարարությունը սկսվել է անցյալ դարի 50-ական թվականներին։

  • Թբիլիսիի մետրոյի առաջին գծով ուղևորվելու համար՝ երկու կողմից (Ախմետելիի թատրոնից՝ Վարկեթիլի) պահանջվում է 60 րոպե, իսկ երկրորդ գծով՝ 30 րոպե,
  • առաջին գծի երկարությունը 40 կմ է կազմում, երկրորդինը՝ 17,
  • ամենօրյա ռեժիմով, առաջին գծի գնացքը միջինում 400 կմ է անցնում, երկրորդ գծինը՝ 311 կմ,
  • մետրոյի բոլոր էսկալատորների ընդհանուր երկարությունը 10 կմ է,
  • մետրոյի բոլոր ստորգետնյա ճանապարհների ընդհանուր երկարությունը 53,7 կմ է,
  • ամենախոր կայարանը Ռուսթավելին է, որը գտնվում է 60 մ խորության վրա,
  • մետրոն տարեկան կտրվածքով միջինում 65 կիլովատ էլեկտրաէներգիա է ծախսում,
  • Թբիլիսիի մետրոյի ստորգետնյա ճանապարհներից ամենօրյա կտրվածքով միջինում 25  հազար տոննա ջուր է հանվում։