Երեկվա օրը համառոտ. հունվարի 11

Թբիլիսիի Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Իվանե Չխաիձեն մամլո ասուլիսի ընթացքում ասել է, որ Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և ամբողջ աշխարհում տարածվում է կորոնավիրուսի հինգերորդ ենթատարբերակը, որը վտանգավոր չի համարվում:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Դիդուբե թաղամասի կամրջի վերականգնման համար ավելի քան 3 մլն լարի կծախսվի. այս նպատակով Թբիլիսիի քաղաքապետարանն արդեն մրցույթ է հայտարարել։

Ամերիկացի գաստրոէնտերոլոգ Ստյուարտ Փինկելի կարծիքով, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ստամոքսի քաղցկեղի զարգացման վտանգի տակ է։

Հունվարի 10-ին, Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում սեփական տանը բռնկված հրդեհից տուժած երեք անձ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի» օգնությամբ տեղափոխվել են Թբիլիսիի կլինիկաներ:

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Վրաստանի տնտեսությունն սպասվածից ավելի է աճել: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարի» նոր զեկույցում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական տվյալների համաձայն, 2022 թվականի 11 ամսում հայտնաբերվել է պետական կառույցներում ծառայողական հանցագործության 533 գրանցված փաստ, որոնցից 147-ն է բացահայտվել:

2022 թվականին Ռուսաստանից ալյուրի արտահանումն աճել է, և Վրաստանը դարձել է ռուսական ալյուրի ամենամեծ արտահանողը:

Վրաստանում կընտրեն հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար։ Հրապարակվել է Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի ընտրության մրցույթին մասնակցելու պայմանների մասին տեղեկատվությունը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրիի հետ:

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցների կողմից վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 42 հազար 250 կիլոգրամ կարտոֆիլի ստուգման արդյունքում՝ արտադրանքի մեջ հայտնաբերվել են բույսերի առողջության և սննդի անվտանգության անհամապատասխանության պահանջներ։