Թբիլիսիում կորոնավիրուսի կասկածանքով 11 մարդ է հոսպիտալացվել

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ ևս 11 մարդ է հոսպիտալացվել:

Այս պահին հիվանդների թիվը մեկուսացված բաժանմունքում հասել է 21-ի: 11-ից 5-ի համար արդեն լաբորատոր հետազոտություններ են անցկացվել, կորոնավիրուս չի հայտնաբերվել: Ամեն դեպքում նշված պացիենտները դեռևս կմնան կարանտինում, քանի որ ապաքինված չեն համարվում: Այժմ սպասում են մնացածի հետազոտությունների պատասխաններին։