Ուկրաինայի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Երևանում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան X սոցիալական հարթակում գրել է իր և Վրաստանի ԱԳ նախարար և փոխվարչապետ Մակա Բոճորիշվիլիի հանդիպման մասին։

«Երևանում Եվրոպական տնտեսական համագործակցության խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում լրացուցիչ հանդիպում ունեցա իմ վրացի գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։ Մենք մտքեր փոխանակեցինք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային զարգացման տարբեր հարցերի շուրջ։

Քննարկեցինք նաև եվրոպական ինտեգրումը և Եվրամիության կարևոր դերը գլոբալ գործերում։ Հատուկ ուշադրություն դարձրինք երկկողմ շահավետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Պայմանավորվեցինք պահպանել հետագա շփումները»,- գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան:

Երևանում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում այսօր հաղորդակցվել են նաև Զելենսկին և Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետը գրել է, որ հանդիպումը կայացել է Ուկրաինայի նախաձեռնությամբ: