Վրաստանի ընդդիմությունը սպասում է իշխանության որոշմանը

Վրաստանի ընդդիմությունը սպասում է իշխանության որոշումներին: Դեկտեմբերի 8-ին Վրաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների արդեն երկրորդ հանդիպմանը որոշ համաձայնության հասան: Խոսքը վերաբերում է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ընդդիմության առաջարկած բազմամանդատ ընտրական վարչություններին:

Իշխող կուսակցությունը դեկտեմբերի 9-ին անցկացրեց նիստ, որի ընթացքում ըստ կուսակցության պատգամավորների քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում ընդդիմության առաջարկությունը:

Կհամաձայնվի արդյոք իշխանությունը ընդդիմության առաջարկի հետ, պարզ կլինի հերթական հանդիպմանը, որը հավանաբար տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:

Իսկ մինչ այդ, ընդդիմությունը շարունակելու է բողոքի ակցիաներն ու վարչական շենքերի մուտքերի արգելափակումները: Դեկտեմբերի 12-ին Վրաստանի խորհրդարանի օրակարգում գերագույն դատարանի անժամկետ դատավորների ընտրության հարցն է լինելու: Ընդդիմությունը հերթական հանդիպումից հետո հայտարարել է, որ նախատեսում է դեկտեմբերի 12-ին արգելափակել խորհրդարանի մուտքերը: