Վրաստանն ու Ղազախստանը՝ ռազմավարական գործընկերներ

Վրաստանի և Ղազախստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել

Ըստ հաղորդագրության՝ երկու երկրների հարաբերությունները համատեղ հռչակագրով հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։

Նույն հաղորդագրության համաձայն՝ հուշագրեր են ստորագրվել մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության վերաբերյալ։