Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը հայտնել է երկրում իր դիվանագիտական առաքելության ավարտի մասին։
«Վրաստանում իմ լիազորությունների ժամկետն ավարտվեց։ Շնորհակալություն, հաջողություն և «Auf Wiedersehen» (Ցտեսություն)»,- սոցիալական քանցում գրել է Պիտեր Ֆիշերը։
Հայտարարությանը կից դեսպանը հրապարակել է Թբիլիսիում՝ Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ արված լուսանկար, որտեղ նա ողջունում է հուշահամալիրի մոտ հավաքված ցուցարարներին։
Պիտեր Ֆիշերը Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից։