Վրաստանում ոչ աշխատանքային օրեր են հայտարարված

Վրաստանի միջկառավարական համակարգող խորհրդի որոշմամբ հունվարի 1-ից մինչև10-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր։

Որոշումը վերաբերում է պետական ​​հիմնարկներին, մինչդեռ մասնավոր հատվածն ինքն է որոշում արձակուրդի ժամանակահատվածը։

Չնայած ոչ աշխատանքային օրերին, բացառության կարգով, սովորական ռեժիմով գործում  են քրեակատարողական հաստատությունները և Արդարադատության տները: Վերոնշյալ հաստատությունները չեն աշխատի միայն հունվարի 7-ին: