Վրաստանում ստեղծվել է ուկրաինացի փախստականների աջակցության հիմնադրամ

Վրաստանում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստները հիմնադրամ են ստեղծել, որի նպատակն ուկրաինացի փախստականներին ժամանակավոր բնակարաններով ապահովելն է։ Հիմնադրամին կարող է գումար փոխանցել ցանկացած մարդ։

ՀԿ-ների փոխանցմամբ՝ հասարակությունն այսպես արձագանքեց օգոստոսի 1-ի կառավարության՝ ուկրաինացի փախստականներին հյուրանոցներում անվճար տեղավորելու պետական ​​ծրագրի դադարեցման մասին որոշմանը։

Նշենք, որ Վրաստանի կառավարությունը և UNCHR-ն նրանց դրամական նպաստներ կվճարեն, սակայն շատերը կարծում են, որ հատկացված գումարը բավարար չէ Վրաստանում բնակարան վարձելու համար։

Հաշվի բացման մասին այսօր հայտարարել է  Open Society Georgia ՀԿ-ն։ Իր հերթին` ՀԿ-ն արդեն հիմնադրամին է փոխանցել 150 հազար լարի (մոտ 50 հազար դոլար)։