Ռուսական Yandex ընկերությունը (իրավաբանական անվանում՝ «Delivery Technology Georgia») մեղադրում է Wolt-ին և Glovo-ին մրցակցության պայմանները խախտելու համար։ Բողոքը ներկայացվել է Մրցակցության գործակալությանը:
Yandex-ի տվյալներով՝ Wolt-ը և Glovo-ն պայմանագրեր են կնքել որոշակի ռեստորանների և սննդի կետերի հետ, որոնք սահմանափակում են իրենց համագործակցության հնարավորությունն այլ առցանց հարթակների հետ: Ընկերությունը նշել է, որ նման գործելակերպը բարդացնում է նոր հարթակների մուտքը շուկա և կարող է բացասաբար ազդել մրցակցության պայմանների վրա։ Yandex-ն այդ գործողությունները համարում է «Մրցակցության մասին» Վրաստանի օրենքի 6-րդ հոդվածի հնարավոր խախտում։
Wolt-ը և Glovo-ն Վրաստանի պատրաստի սննդի շուկայում առաքման ամենամեծ ընկերություններն են, առաքման ծառայությունում գործում են նաև Bolt food-ը և ռուսական Yandex-ը, որի հիմնական գործունեությունը տաքսի ծառայություններն են։