Երեկվա օրը համառոտ. հունիսի 20

Երեկվա գլխավոր քաղաքական թեման՝ Թբիլիսիում և Վրաստանի այլ մարզերում տեղի ունեցած «Տուն՝ դեպի Եվրոպա» ցույցն էր, ավելին՝ այստեղ:

Վրաստանի իշխանությունները ցույցին սադրանքներ էին կանխատեսում, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիգի Ուգուլավան սոցցանցերում գրել էր, որ Ռուսթավելիում «ծով է» լինելու, քանի որ այդպես էր 1989 թվականի ապրիլի 9-ին, այդպես էր 2003 թվականի նոյեմբերի 23-ին, այդպես էր 2019 թվականի հունիսի 20-ին:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բնակվող վրացիները ևս միացել են Թբիլիսիում և տարբեր քաղաքներում անցկացվող «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքին։

Ցույցին՝ Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի մոտ հավաքված Վրաստանի տաբեր համալսարանների ուսանողներ ևս միացան և երթով շարժվեցին դեպի Վրաստանի խորհրդարանի մոտ, ցույցի ընթացքը՝ այստեղ:

Ցույցի պատճառով՝ Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը արգելափակվել էր, տեղում մոբիլիզացված էր ոստիկանությունը։ Հավաքվածները ծածանում էին Եվրոպայի և Վրաստանի դրոշները, ավելին՝ այստեղ:

Վրաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող Tbilisi Pride-ի հիմնադիր Գիորգի Թաբագարին Թբիլիսիում ազդարարել էր նոր «Մայդանի» մեկնարկը։

Հանրահավաքից մի քանի րոպե առաջ արված արտակարգ ուղերձում նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է Եվրահանձնաժողովի որոշման մասին՝ նշելով, որ մինչ այս Վրաստանը չէր էլ կարող երազել եվրոպական հեռանկարի մասին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ չի նախանձում ո՛չ Ուկրաինային, ո՛չ էլ Մոլդովային։ Ղարիբաշվիլին Վրաստանի հարցով Եվրահանձնաժողովի որոշումը պատմական է համարել:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ շատ ցավալի է, որ Եվրահանձնաժողովի հանձնարարականի միակ կետը, որն առնվազն կիսով չափ կախված է ընդդիմությունից, խախտվում է հենց առաջին րոպեներից:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալն ընթացիկ գներով կազմել է 14 354,9 մլն լարի (4 մլն 784 հազար 966 դոլար): Այս տարվա առաջին 5 ամիսներին Ռուսաստանից Վրաստան ներմուծումն աճել է 159 մլն 727 հազար 800 դոլարով։

2022 թվականի մայիսին Վրաստանը գնել է ընդամենը 2 743 տոննա՝ 1 072 միլիոն դոլար արժողությամբ ցորեն։ Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանից ապրանքների արտահանման ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 2 112,1 մլն դոլար:

Հայտնի է ուսուցիչների և ուսանողների քննության քարտերի տպելու ժամանակացույցը, ավելին՝ այստեղ:

Վրաստանի շրջաններից մեկի հանրակրթական դպրոցի ուսուցիչը մեղադրվում է աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգության մեջ։

Վրաստանի Ավտոտեխզննման մարմինների ասոցիացիայի նախագահ Վաժա Իորդանիշվիլիի խոսքով՝ Վրաստանում ակտիվ գրանցմամբ կա կես միլիոն մեքենա, որոնցից միայն կեսն է անցնում տեխզննում։

Վրաստանում մինչև հունիսի 21-ի օրվա երկրորդ կեսից մինչև հունիսի 23-ի օրվա երկրորդ կեսը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Եվ վերջում՝ հունիսի 20-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1,01 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 2,9340 լարի։ Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 1,56 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը կազմել է 3,0913 լարի։